20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հայտնի են “Գրեմմի-2013”-ի թեկնածուները /ֆոտո/

Թեյլոր Սվիֆթը հայտարարել է այն երաժիշտների ցանկը, ովքեր հավակնում են “Գրեմմի-2013“  մրցանակին:

Հավակնորդների թվում են Քեթի Փերին, Փինքը, Ռիհաննան, Մերիլին Մենսոնը, “Fun”, “Mumford & Sons”,  “The Black Keys”, “Muse”, “Coldplay” խմբերը, ինչպես նաեւ ռեփեր Ֆրենք Օուշենը:

Նախորդ տարվա ֆավորիտը` բրիտանացի երգչուհի Ադելը, ով նախորդ տարի ներկայացված էր 6 անվանակարգում, այս տարի ներկայացված է միայն մեկ` “փոփ կոմպոզիցիաների լավագույն սոլո կատարում” անվանակարգում` “Set Fire To The Rain” երգի համար: Երիտասարդ մայրիկն առայժմ ժամանակ չունի կարիերայի համար, սակայն նրան կհաջողվի լրացնել բաց թողածը:

Թվով 55-րդ “Գրեմմի” մրցանակաբաշխության մրցանակակիրները կհայտարարվեն փետրվարի 10-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ