23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Վիա Գրա”-ի հոնորարները ռեկորդ են սահմանել /վիդեո/

Վիա Գրա” խմբի աղջիկներին աներեւակայելի հոնորար է առաջարկել ամանորյա գիշերվա ելույթի համար խմբի վաղեմի երկրպագու ուկրաինացի օլիգարխը:

Այն բանից հետո, երբ խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հայտարարեց, որ հունվարի 1-ից խումբը կդադարի գործունեությունը, նրանց հոնորորաներն սկսել են աճել: “Life Showbiz” ընկերությունը, որը վերջերս զբաղվել էր Հռոմում խմբի նախկին անդամ Սանտա Դումոպուլոսի շքեղ հարսանեկան արարողության կազմակերպչական աշխատանքներով, հայտնել է, որ ուկրաինացի մի օլիգարխ այնպիսի գումար է առաջարկել խմբի  մեկ ժամյա ելույթի համար, որը նույնիսկ իրենց մոտ է շոկ առաջացրել: Օլիգարխը պատրաստ է մեկժամյա հաճույքի համար կես միլիոն դոլար վճարել գեղեցկուհիներին: Գործակալությունը, սակայն, հայտնել է, որ առաջարկն առայժմ քննարկվում է, քանի որ աղջիկները ամանորյա գիշերն աշխատելու ծրագրեր չեն կազմել:

Խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեին արդեն մեղադրել են “սեւ PR” անելու մեջ` խմբի հոնորարները բարձրացնելու նպատակով, սակայն նա հայտարարել է, որ դա հին եւ գիտակցված որոշում էր: Մելաձեն եւս մեկ անգամ  հաստատել է, որ “Վիա Գրան” կավարտի դեկտեմբերին ծրագրված  իր ելույթները  եւ հունվարից կդադարի գործել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ