04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ովքե՞ր են մասնակցելու «ոչ»-ի հանրահավաքին

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կողմից հոկտեմբերի 2-ի հանրահավաքին ելույթ կունենան նախաձեռնության վարչության անդամներ Դավիթ Հովհաննիսյանը, Արմեն Գրիգորյանը և Հրայր Մանուկյանը: Նախաձեռնությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ «Ոչ»-ի հանրահավաքին կմասնակցեն նաև ՀԺԿ ղեկավար, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նախնական համաձայնությամբ` հանրահավաքին կմասնակցի նաև «Հիմադիր խորհրդարան» նախաձեռնությունը, սակայն հայտնի չէ, թե մասնավորապես ով հանդես կգա  ելույթով: Մեր տեղեկություններով` Սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող մյուս ուժերի ղեկավարները` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը և «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը չեն մասնակցի հանրահավաքին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ