Սոֆի Մխեյանը` ”ծուղակում”

Հայտնիներին փորձության ենթարկելու գայթակղությունը մեծ է: ”Ես” ամսագիրը հայտնիների համար ծուղակ է պատրաստել և նրանց հարցեր տվել, որոնց մեկ անգամ արդեն պատասխանել են, բայց տարիներ առաջ: Այս անգամ ”Ես”-ի ծուղակում հայտնվել է Սոֆի Մխեյանը: Նրա նախկին պատասխանները տպագրվել են մեր 2006թ. դեկտեմբերյան համարում: Սոֆիի մոտ ևս դեժավյու չառաջացավ ու նա նույնիսկ չհիշեց, որ այս հարցերին էլի է պատասխանել:)
6 տարի է անցել, տեսնենք` ինչպիսի՞ն են նրա պատասխաններն այսօր: Շա՞տ բան է փոխվել Սոֆիի տեսակետներում:)
| Բլից հարցեր | Նախկին պատասխանները | Ներկայիս պատասխանները | 
| 
 – Ո՞վ ես դու:  | 
 – Սոֆի Մխեյան, 22 տարեկան, քաղաք Երևան:  | 
 – Ռոմանտիկ, պոզիտիվ, մի քիչ խենթ աղջիկ:  | 
| 
 – Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել հեռախոսով:  | 
 – Մայրիկիս հետ:  | 
 – Մայրիկիս:  | 
| 
 – Ո՞ր երգի տակ կարելի է սեր խոստովանել:  | 
 – «Համայակի պոպոկը» (կատակում եմ):  | 
 – Շատ կան, էս պահին չեմ կարողանում մտաբերել, բայց ռոմանտիկ, դանդաղ, գեղեցիկ…  | 
| 
 – Ի՞նչ էիր անում նախորդ գիշեր:  | 
 – Քնած էի:  | 
 – Հանդիպել եմ ընկերներիս հետ:  | 
| 
 – Ո՞ւմ հետ կցանկանայիր հայտնվել անմարդաբնակ կղզում:  | 
 – Ռոբիզոն Կրուզոյի հետ:  | 
 – Հետաքրքիր և տարօրինակ մարդկանց, ում հետ շատ հետաքրքիր կլինի:  | 
| 
 -Վեճ, որ երբեք չես մոռանա:  | 
 – Աշխատում եմ ամեն ինչ մոռանալ:  | 
 – Փորձում եմ շատ շուտ մոռանալ:  | 
| 
 – Քեզ երբևէ «գրողի ծոցն» ուղարկե՞լ են:  | 
 – Տեղյակ չեմ:  | 
 – Ո՞ր գրողի 🙂 Եթե լուրջ, ոչ:  | 
| 
 Ի՞նչն է քեզ մատնում  | 
 – Մատնաչափիկը (կատակում եմ):  | 
 – Միմիկաներս ու ժեստերս:  | 
| 
 -Ճակատագրի արքա՞ն ես, թե՞ ստրուկը  | 
 – Արքայադուստրը:  | 
 – Հոգեբանորեն սիրում եմ լինել արքան և ձգտում եմ դրան:  | 
| 
 -Ամենակարևորը…  | 
 – Քեզ կասեմ գլխավորը, քո կողքին լուսավոր է:  | 
 – Ընտանիքը:  | 
| 
 – Սիրածդ համը  | 
 – Թփով տոլմայի համը:  | 
 – Թփով տոլմայի համը:  | 
| 
 – Սիրածդ հոտը  | 
 – Սեխի հոտը:  | 
 – Սուր և ցիտրուսային հոտեր (չափի մեջ):  | 
| 
 – Սիրածդ միրգը  | 
 – Տանձ, խնձոր, մանդարին, շուտով կգա Նոր Տարին:  | 
 – Ձմերուկ: Ինչպես նաև` տանձ, խնձոր, մանդարին, շուտով կգա Նոր Տարին 🙂  | 
                










































