07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Ինչի մասին են խոսել Պուտինն ու Օբաման 2 տարվա ընդմիջումից հետո

Երկու տարվա ընդմիջումից հետո նախօրեին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Երկու երկրների ղեկավարները հանդիպել են ՄԱԿ-ի կենտրոնակայանում ընթացող Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, հայտնում է РИА Новостиն:

Հանդիպման ավարտին նախագահները դուրս են եկել, սակայն լրագրողների հարցերին չեն պատասխանել:

Ավելի ուշ Պուտինը հայտնել է, որ իրենց ուշադրության կենտրոնում Սիրիայի իրադրությունն էր եւ Ռուսաստանի մասնակցությունն այդ հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքի հակամարտությունը:

«Այսօրվա զրույցը շատ կառուցողական էր, գործնական եւ զարմանալիորեն շատ անկեղծ: Մենք գտանք շփման շատ կետեր, բայց կան նաեւ տարաձայնություններ»,- հավելել է Պուտինը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ