15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը երկրորդ անգամ է հարձակվում խաղաղ քաղաքացիների վրա

Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը հարցադրումներ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին՝ Հայաստանի քաղաքացիների հանդեպ անդրբեջանական հարձակումների կապակցությամբ:

Հայկական գյուղերում տեղացող ագրեսիայի արդյունքում երեք կանանց զոհերի դեպքերն արդեն դատապարտվել են Եվրոպական խորհդարարանի բազմաթիվ պատգամավորների կողմից անցյալ ուրբաթ օրը:

Ֆրանկ Էնգելն (ԵԽ ԵԺԿ խմբակցություն) իր հարցադրումներում ընդգծում է այն փաստը, որ այս ամիս Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է հարձակում կատարում խաղաղ քաղաքացիների  հանդեպ  Հայաստանի Հանրապետության  հողի վրա:

Պատգամավորը դիմում է տիկին Մոգերինիին՝  իր դիրքորոշումը  հայտնել  ռազմական  նման գործողությունների  մասին: Էնգելը ընդգծում է նաև, որ  ագրեսիայի երկրորդ դեպքը տեղի է  ունեցել ԵԱՀԿ Մինսկի  խմբի   նախագահների՝  Նյու Յորքում կայանալիք խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների  նախաշեմին:

Պարոն Էնգելը, որը նաև ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության Խորհրդատվական խմբի անդամ է, նշում է Ադրբեջանի հանդեպԵվրոպական խորհրդարանի կողմից վերջերս հաջորդաբար ընդունված երկու բանաձևերը (2014թ. սեպտեմբեր, 2015թ. սեպտեմբեր)՝ անդրադառնալով մասնավորապես երկրի ղեկավարության հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին առաջարկություններին:

‹‹Կարծում եմ, որ պարոն Էնգելի քայլը բավականին կարևոր է: Ամբողջ Եվրոպական միությունը պարտավոր է արձագանքել այս ագրեսիային, հատկապես երբ ԵՄ հարևանության և Արևելյան գործընկերության մաս կազմող  երկիրը հարձակում է կատարում մյուսի հանդեպ››,- պարզաբանում է ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

Պարոն Էնգելի հարցադրումնեը կթարգմանվեն Եվրոպական միության աշխատանքային լեզուներով: Հարցադրումները ստանալուց հետո երեք շաբաթվա ընթացքում Արտաքին գործողությունների ծառայությունը  կհրապարակի իր  պատասխանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ