01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ գույներով զարդարել տոնածառը

2013-ին նորաձեւ են լինելու բաց մոխրագույնի երանգները: Տոնածառի զարդարանքները եւս խորհուրդ է տրվում ձեռք բերել մոխրագույնի երանգներով` երկնագույնի հետ համադրված կամ արծաթագույնը` սպիտակի հետ համադրությամբ: 

Ամանորյա զարդարանքներին եւ տոնածառի խաղալիքների գույներին ու կառուցվածքին հատուկ անդրադարձ է կատարել “Սուրբ Ծննդյան զարդարանքներ” միության նախագահ Միրոսլավ Շորման: Ըստ նրա` զարդարանքների գույները որոշվում են եվրոպական նորաձեւության հիմնական տենդենցներով: 

Ինչ վերաբերում է խաղալիքների պատկերներին, ապա ներկայումս կրկին նորաձեւ են զանգակների, տնակների, մրգերի, թռչունների պատկերներով խաղալիքները: 

Շորմայի միությունը տարեկան 70 մլն տոնածառի խաղալիք է արտադրում, որոնց 90 տոկոսն արտահանվում է տարբեր երկրներ, մասնավորապես` ԱՄՆ, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Կանադա, ինչպես նաեւ եվրոպական մի շարք երկրներ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ