20-ամյա բրազիլուհին “վաճառել” է իր անմեղությունը 780 հազար դոլարով /ֆոտո/
Բրազիլացի 20-ամյա ուսանողուհի Կատարինա Միգլիորինին 780 հազար դոլարով “բաժին է հասել” ճապոնացի հաճախորդին:
“Պահանջվում են կույսեր” ավստրալական նախագծի շրջանակներում տեղի ունեցած ինտերնետ-աճուրդում բրազիլուհու հետ առաջին գիշերն անցկացնելու իրավունքն է գնել ճապոնացի Նատսուն:
Աղջիկը մտադիր է “վաստակած” գումարի մի մասը տրամադրել այն կազմակերպությանը, որն զբաղվում է իր հարազատ նահանգի աղքատ բնակիչների համար տներ կառուցելով:
“Ինձ արդեն մարմնավաճառ են անվանում, սակայն ես այս հարցին վերաբերվում եմ որպես բիզնես: Ես հնարավորություն ունեմ օգնել կարիքավոր մարդկանց եւ փոխել ինչ-որ բան իմ կյանքում, կարող եմ ճամփորդել: Ես առաջվա պես մնում եմ նույն ռոմանտիկ աղջիկը, ով հավատում է իսկական սիրուն”,-խոստովանել է Կատարինան:
Նրա հանդիպումն իր “կուսության գնորդի” հետ տեղի կունենա ինքնաթիռում`Ավստրալիայից ԱՄՆ թռիչքի ընթացքում, ինչը թույլ կտա շրջանցել մարմնավաճառության մասին օրենքը:
Նախագծի մյուս մասնակիցը` 23-ամյա ռուս Ալեքսանդր Ստեպանովին հաջողվել է վաճառել իր կուսությունն ընդամենը 3 հազար դոլարով: Նա մտադիր է ոչ միայն սեքսուալ փորձ ստանալ, այլ նաեւ գումար վաստակել բուժման համար, քանի որ երկար տարիներ տառապում է դեպրեսիայից: