05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սկսվում է “Վիա Գրայի” նոր պատմությունը

Պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն որոշել է “Վիա Գրայի” փակումից հետո նոր նախագիծ սկսել` ուկրաինացի ռեժիսոր Ալան Բադոեւի հետ: Այն անմիջական կապ կունենա սիրված խմբի հետ եւ կկոչվի “Վիա Գրա եմ ուզում”:

“Երբ Մելաձեն հայտարարեց նախագիծը փակելու մասին, ես միանգամից մտածեցի սկսել այս շոուն, որտեղ մենք կցուցադրենք` ինչպես են հասարակ աղջիկներին փոփ-թագուհիների վերածում: Ամեն ինչ կցուցադրվի այնպես, ինչպես որ կա իրականում”,-ասել է Բադոեւը:

Նախագիծը կսկսի դեկտեմբերի 18-ին: Մասնակից աղջիկների հետ կաշխատեն լավագույն երաժիշտները, ռեժիսորները, դիմահարդարները եւ ոճաբանները, իսկ նրանց հետ “կպարապեն “Վիա Գրայի” երգչուհիները: 

Այս անգամ Մելաձեն չի կենտրոնանա միայն մոդելային արտաքինով աղջիկների վրա: Նախագծում կարող են հայտնվել նաեւ գիրուկ աղջիկները: Ամենակարեւորը “իրենց ճիշտ մատուցելն է”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ