2 մլն` սեռական օրգանի համար
Սվերդլովսկի 16-ամյա բնակիչը, ով հազվագյուտ հիվանդության պատճառով չի կարողանում լիարժեք կյանքով ապրել, ցանկանում է վիրահատվել:
Երիտասարդին մեծ գումար է հարկավոր լիարժեք տղամարդ դառնալու համար: Գերմանացի բժիշկները խոստացել են, որ կարող են օգնել տղային, ով առանց սեռական օրգանի է ծնվել:
Դանիիլի մոտ գրեթե երբեւիցե չհանդիպող հիվանդություն է, որի մասին ուրալյան բժիշկները նախկինում չեն էլ լսել: Երբ նորածնին ցույց են տվել մորը, կինը շոկ է ապրել` տեսնելով, որ երեխան առանց սեռական օրգանի է: Նման երեւույթի պատճառը ոչ գիտնականները, ոչ էլ պրոֆեսորները բացատրել չեն կարողացել:
Գրեթե ծնված օրվանից երեխային ուժեղ հորմոնալ պրեպարատ են նշանակել, որը պետք է ազդեր սեռական օրգանի աճի վրա, սակայն դա էլ չի օգնել: Նրան արդեն 3 անգամ վիրահատել են, սակայն եւս մեկ վիրահատություն է անհրաժեշտ, որը հնարավոր կլինի միայն Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում: Բուժումը 2 մլն ռուբլի արժե, ինչի համար էլ հասարակական կազմակերպություններից մեկն իր վրա պարտականություն է վերցրել դրամահավաք կազմակերպել` տղային օգնելու համար: