Հասուն տղամարդ` առավելություն, թե՞` թերություն
Կյանքի ուղեկից ընտրելու հարցում, իհարկե, որեւէ կոնկրետ կանոններ չկան: Յուրաքանչյուրս տղամարդ ենք ընտրում մեր ճաշակի եւ նախընտրությունների համաձայն, որը քիչ թե շատ համապատասխանում է տղամարդու մեր “իդեալին”: Սակայն որոշակի կարծիք տղամարդկանց ստերեոտիպերի մասին, այնուամենայնիվ, ձեւավորվել է:
Եթե տղամարդը մեծ է կնոջից, այդ պարագայում դրական կողմերը շատ են: Առաջին հերթին, նա ամեն առումով փորձառու մարդ է: Նա եւ կօգնի, եւ կուղղորդի, եւ կհուշի: Երկրորդ հերթին, հասուն տղամարդը, որպես կանոն, կայացած տղամարդ է, ով հասարակության մեջ որոշակի դիրք ունի, բարձրաստիճան աշխատանք եւ համապատասխան աշխատավարձ: Երրորդ հերթին, դա հարուստ սեքսուալ փորձով տղամարդ է: Եվ դա հիանալի է, քանի որ նման տղամարդը շատ բան գիտի սեքսի մասին, շատ բան է կարողանում, կգնահատի ձեր կանացիությունը, գեղեցկությունը եւ ձեզ զգայական հաճույքների գլխապտույտ առաջացնող աշխարհ կտանի:
Սակայն…
Հաճախ են պատահում այնպիսի տղամարդիկ, ովքեր ցանկանում են հարաբերություններ կառուցել իրենցից շատ ավելի երիտասարդ կանանց հետ: Դա դատապարտելի չէ` երիտասարդություն, գեղեցկություն, անմիջականություն…այդ ամենը հասկանալի է, սակայն ինչու են նրանք այդպես ձգտում երիտասարդ կանանց, եւ շատ ավելի ցանկալի են քիչ փորձ ունեցողները կանայք:
Պատասխանները շատ են: Ինչպես ցույց է տալիս կյանքը, բոլոր տղամարդիկ ցանկանում են կանանց աչքին հերոս լինել, հատկապես սիրո հարցերում: Իսկ հասուն կինը, ինչպես ասում են, եւս շատ բան գիտի, եւ նրան ամեն մի մանրուքով գրավել չի լինի: Իսկ երիտասարդ աղջիկները սիրո բոլոր դասերն ընդունում են հիացմունքով: Նրանք կարող են չնկատել եւ թույլ պոտենցիան, եւ որոշակի ինտիմ պահերի ինքնադրսեւորվել չկարողանալը, հաճույք պատճառելու կամ որ ավելի վատ է` ստանալու, միակողմանի ցանկությունը:
Բացի այդ, անփորձ կինը մեղրամոմ է, որից կարելի է ստանալ այն, ինչ ցանկանում ես: Կարեւորը` ճիշտ կերտվածք ստանալն է: