29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոլոռի օգտակար հատկությունները

Թարմ ոլոռը պարունակում է մոտ 5,5 տոկոս սպիտակուց, 0,5 տոկոս ճարպ, 14,5 տոկոս օսլա, 5,5 տոկոս շաքար, մարդու առողջության պահպանման համար անչափ կարևոր ամինաթթուներ` լիզին, լեցիտին, տրիպտոֆան և այլն։ Հայտնի է, որ չորացրած ոլոռը սպիտակուցի պարունակությամբ չի զիջում քիչ ճարպ պարունակող մսին։ Կանաչ ոլոռի կալորիականությունը հավասար է մոտ 80-85 կկալ, իսկ չորացրածինը` 250-320 կկալ։
Ոլոռը պարունակում է ցինկ, երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, կալիում, B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու և ռուտին, կարոտին, տոկոֆերոլներ։ Չոր ոլոռում օգտակար նյութերի տոկոսային չափը 3-4 անգամ մեծ է, քան թարմի մեջ, իսկ պահածոյացվածի մեջ` ավելի քիչ։
Ոլոռն օգտագործվում է որպես դիետիկ սնունդ` օստեոպորոզի, պանկրեատիտի, երիկամների հիվանդությունների, հիպերտոնիայի, ճարպակալման, շաքարային դիաբետի, շագանակագեղձի բորբոքման դեպքում։
Ոլոռը կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ` աթերոսկլերոզի, գլխացավի, միզաքարային հիվանդության, հելմինտոզի, այրոցքի, էկզեմայի, սակավարյունության դեպքում։

Nuga Best – Armeniaի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ