26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրդեհներ

Սեպտեմբերի 20-21-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Մասնավորապես՝ Երևանի Ֆանարջյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքումայրվել է 2000 քմ, Նոր Նորքի 8-րդ զանգվածում՝ թիվ 42 երթուղայինի վերջին կանգառի մոտակայքում գտնվող ձորակում` 10 քմ, Նոր Նորքի 5-րդ և 8-րդ զանգվածների մոտակայքում` 600 քմ, Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում` 100 քմ, Եռաբլուր զինվորական պանթեոնի մոտակայքում` 500 քմ, Նորք-Մարաշ թաղամասում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում` 2000 քմ, Մոլդովական փողոցում՝ թիվ 133 միջնակարգ դպրոցի մոտակայքում` 20 քմ, Դալմայի այգիներում` 200 քմ խոտածածկ տարածք:

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից դեպի «Սուրբ խաչ» եկեղեցի տանող ավտոճանապարհին` 100 քմ և 8 դեկորատիվ ծառ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Մետաղագործների խճուղու թիվ 101 հասցեի մոտակայքում այրվել է 1500 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի սկզբնամասում` 2 հա, Արտաշավան գյուղի տառերի պուրակի մոտակայքում` 1 հա, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի գերեզմանատան մոտա-կայքում` 500 քմ, Ջրվեժ գյուղի ամառանոցներում` 900 քմ, Եղվարդի լիճ կոչվող հատվածում՝ 2 հա ցորենի հնձած արտ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Կամրջակի տարածք» կոչվող վայրում` 4000 քմ, Արարատի մարզի Դարբնիկ գյուղում` հանրակացարանի մոտակայքում` 600 քմ, Նոր Արտամեդ-Մրգաշեն ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում` 1 հա խոտածածկ տարածք:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ