24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սպանվել է Շամշադինի զինկոմը.բացառիկ մանրամասներ

Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Տավուշի մարզի Մովսես գյուղում հնչած կրակոցի զոհը դարձավ Շամշադինի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանը: Գյուղում գտնվող Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ զինկոմին սպանել է նրա աշխատակիցը և համագյուղացին` գումարտակի հրամանատար Արթուր Մկրտչյանը:

«Դերոն կարգին մարդ էր, ոչ մեկին վատ բան չէր արել, սաղ կյանքը կռված, գյուղի ու սահմանի համար արյուն տված տղա, ու էս խառը օրերին սենց անիմաստ զոհ դարձավ»,-պատմել են  հարևանները:

Հարևանների պատմելով սպանության պատճառը անիմաստ վեճն է եղել: Համագյուղացին, որը գումարտակի հրամանատար էր այդ օրը չարաշահել էր ալկոհոլը: Գիշերը` Արթուր Մկրտչյանը աղմուկով  արագընթաց սլացել է գյուղում: Պապյանը նրան սաստել է: «Խմած, հարբած վիճակում է եղել, չի գիտակցել»:

Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տավուշի մարզի ոստիկաններին հաջողվել է  բերման ենթարկել կասկածյալին, ինչպես նաև հայտնաբերվել է հանցագործության գործիքը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ