17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Որոնք են ամուսնական դավաճանության 2 գլխավոր պատճառները

Ամուսնական դավաճանությունները խիստ անհատական են եւ կախված են մարդկանց կյանքի հանգամանքներից: Այդուամենայնիվ, ամերիկացի սոցիոլոգ Փեփեր Շվարցը հայտնաբերել է ամուսնական դավաճանության 2 հիմնական պատճառները: Նա դավաճանողներին բաժանել է երկու հիմնական տիպերի, գրում է Daily Mail-ը:

Այսպիսով, առաջին կատեգորիային են դասվում այն մարդիկ, որոնց ձանձրացրել է սեռական կյանքն իրենց ներկայիս զուգընկերոջ հետ: Նրանք երկարաժամկետ հարաբերությունների մեջ են եւ ցանկանում են ինչ-որ նոր բան փորձել: Հաճախ նրանք նպատակ չեն դնում նոր  սիրավեպ սկսել, բայց օգտագործում են հարմար առիթները` գործուղում, աշխատավայր, համադասարանցիների հետ հանդիպել եւ այլն:

Երկրորդ կատեգորիան ամուսնության մեջ դժբախտ մարդիկ են: Նրանք հասկանալի պատճառներով` երեխաներ, ֆինանսական կախվածություն եւ այլն,  չեն լքում իրենց զուգընկերներին, բայց փնտրում են հուզականորեն խթանող կողմնակի հարաբերություններ:

Երկու տիպերի միջեւ հստակ սահմանազատում չկա, նշում է սոցիոլոգը: Մասնավորապես, միջանկյալ դիրք են գրավում նրանք, ովքեր դավաճանությամբ վրեժ են լուծում իրենց զուգընկերոջից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ