21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախագահի դուստրն ուսանելի օրինակ է ծառայում դեռահասների համար

Ոճաբան Ամանդա Սանդերսը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 14-ամյա դուստրն իսկական օրինակելի կերպար է ամերիկացի դեռահաս աղջիկների համար: Նրա կարծիքով` Մալիա Օբաման էլեգանտ եւ նրբագեղ աղջնակ է մեծանում` հաջողությամբ հաղթահարելով այն փուլը, երբ դեռահասները հիմնականում անհեթեթ տեսք են ունենում: Իսկապես, Մալիան ուրախ աղջնակից իսկական լեդիի վերածվեց հենց ամերիկացիների աչքի առջեւ:

Մալիան այժմ գրեթե մոր հասակին է: Ի տարբերություն այն դեռասահների, ովքեր անճաշակ հագուստ են կրում եւ շրջապատին շոկի ենթարկում իրենց սանրվածքներով եւ դիմահարդարումով, Մալիան կրկնում է մոր ոճը` մինիմում դիմահարդարում, հասարակ սանրվածք, ինչպես նաեւ կազմվածքն ընդգծող եւ դասական գույների համադրումով հագուստ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ