04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մթերքներ, որոնք օգտակար են բարձր ճնշման դեպքում

  1. Յուղազրկված կաթնաշոռը ամրացնում է սիրտը, լայնացնում անոթները, հանդիսանում կալիումի, կալցիումի, մագնեզիումի աղբյուր: Օրական հարկավոր է ուտել 100 գրամից ոչ քիչ կաթնաշոռ:
    2. Բուլղարական կարմիր պղպեղը պարունակում է ռեկորդային քանակությամբ C վիտամին: Բարձր ճնշում ունեցողները պետք է այն ուտեն ամեն հնարավոր դեպքում: Օրական երկու թարմ պղպեղը լրացնում է C վիտամինի ամբողջ պահանջը:
    3. Սաղմոնը հանդիսանում է օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր: Այն լավ է օգտագործել շաբաթը երեք անգամ 100-150 գրամ:
    4. Ճնշում ունեցողները վարսակի շիլա պետք է ուտեն ամեն առավոտ: Այն պարունակում է բջջանյութ:
    5. Դդմի սերմերը լրացնում են ցինկի պակասը և ազատում կաթվածից: Բավարար է օրական ուտել 20 գրամ:
    6. Կակաոն բարելավում է անոթների վիճակը: Շաբաթական 1-2 բաժակը բավական է:
    7. Ճարպազրկված կաթը պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, վիտամիններ: Օրական կարելի է խմել մինչև երեք բաժակ:
    8. Դառը շոկոլադը ամրացնում է սրտամկանը: Այն պարունակում է հակաօքսիդիչներ և ընդունակ է ճնշումը իջեցնելու 5-10 միլիմետր: Սակայն այն չի կարելի շատ ուտել:
    9. Նուշը իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Այն պարունակում է կալիում, մագնեզիում, վիտամին E:
    10. Կանոնավոր օգտագործման դեպքում կանաչ թեյը լուծում է խոլեստերինային խցանումները և դանդաղեցնում օրգանիզմի ծերացումը:

Nuga Best – Armenia–ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ