09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Facebook”-ը` ապահարզանների պատճառ

2011-ին Մեծ Բրիտանիայում ապահարզանների մեծ մասի պատճառ է դարձել “Facebook”-ը: Ուսումնասիրությունների արդյունքում` ապահարզանի դիմողներից 5 հազարը բողոքել են իրենց ամուսինների գործողություններից տվյալ սոցկայքում: Բողոքների պաճառ է հիմնականում դարձել այն, որ ամուսիներից մեկը տեսել է մյուսի ուղարկած “անպարկեշտ” հաղորդագրությունները հակառակ սեռի ներկայացուցիչներին:

Բացի  այդ` բրիտանացիներն իմացել են իրենց “կեսերի” անվայել պահվածքի մասին նաեւ նրանց վիրտուալ ընկերներից: Նման ուսումնասիրություն անց էր կացվել նաեւ 2 տարի առաջ, սակայն այդ ժամանակ “Facebook”-ի անունը նշվել է ապահարզանի դիմումներից յուրաքանչյուր 5-րդում: Հետաքրքիր փաստ է այն, որ մյուս հայտնի սոցկայքը` “Twitter”-ը,  ընդհանրապես “մեղավոր” չէ բրիտանացիների բաժանման մեջ: 2011-ին զույգերի ընդամենը 0,4 տոկոսն է բաժանվել դրա պատճառով: Նշենք, որ “Facebook”-ն աշխարհի ամենահայտնի սոցկայքն է համարվում: Նրա ակտիվ օգտատերերի թիվը հասնում է 800 մլն-ի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ