Զբոսաշրջիկը կենդանի է մնացել` ընկնելով Զամբեզի գետը /վիդեո/
Ավստրալացի զբոսաշրջիկը նետվել է Զամբեզի գետից եւ որեւէ լուրջ վնասվածք չի ստացել: Այս մասին հայտնել է “The Sydney Morning Herald”-ը: Էրին Լենգվորտին Զամբեզի գետն է ընկել Վիկտորիա ջրվեժի կամրջից, քանի որ պարանը, որով նա կապված է եղել, կտրվել է: Աղջիկը գլխիվայր ջուրն է ընկել: Հոսանքը նրան երկար տարածություն տարել է գետն ի վար, սակայն նրան հաջողվել է դուրս գալ գետափի քարերի վրա եւ սպասել օգնության: Պատահարի վկաներն են դարձել նրա ընկերները: Աղջիկը հոսպիտալացվել է, չնայած ընդամենը մի քանի կտրվածքներ է ստացել: Նա խոստովանել է, որ փրկվել է հրաշքի շնորհիվ: Վիկտորիա ջրվեժի բարձրությունը 111 մ է: Ամեն տարի գրեթե 50 հազար զբոսաշրջիկ է նետվում ջրվեժի կամրջից, սակայն նման միջադեպ առաջին անգամն է գրանցվել: http://youtu.be/63TXLCQhUnE