23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աստղային զույգը բաժանման եզրին է

Աստղային ամենաամուր զույգերից մեկը հնրավոր է, որ բաժանվի: Գնալով ավելի են տարածվում այն լուրերը, ըստ որոնց Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին հնարավոր է դադարեցնեն իրենց հարաբերությունները, որոնք ձգվում են արդեն 14 տարի:

Վերջերս Վանեսային եւ նրա աղջկան տեսել են արեւմտյան Հոլիվուդում գնումներ կատարելիս, երբ վերջինս բավականին դժգոհ հայացքով է եղել: Ֆրանսուհու մռայլ տեսքը լրագրողներին էլ ավելի է ոգեւորել քննարկել նրա “անախորժ կյանքի” թեման: Հայտնի զույգը 2 երեխա ունի` 12-ամյա Լիլի-Ռոուզը եւ 9-ամյա Ջեկը:

Զույգի հարաբերությունների ճգնաժամային փուլի մասին լուրերն սկսվել են տարածվել դեռ անցյալ տարվա ապրիլին, երբ ֆրանսիական թերթերից մեկը հրատարակել էր մի նկար, որտեղ Ջոնին համբուրվում է իր PR մենեջեր Ռոբին Բաումի հետ: Նա նաեւ ուղեկցել է աստղին Պենելոպա Կրուսի անվանական աստղի բացման արարողությանը Հոլիվուդի Փառքի արահետում, իսկ Վանեսան այդ ժամանակ երեխաների հետ գտնվում էր Ֆրանսիայում: Չնայած բամբասանքներին` Նոր տարին աստղային զույգը նշել է միասին Լոս Անջելեսում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ