26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սնունդը կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ

Ինչպես հայտնի է, սնունդը մեծ ազդեցություն ունի մեր տրամադրության վրա:  Զարմանալի է, սակայն մարդու տրամադրության վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ ոչ թե կիսաֆաբրիկատները կամ գազավորված ըմպելիքը, այլ բավականին բնական սնունդը: Ամերիկացի գիտնականները բոլոր անտրամադիր մարդկանց խորհուրդ են տալիս սուրճ ըմպել, ինչը առաջին հայացքից դրական ազդեցություն է ունենում տրամադրության վրա:

Սակայն հարցն այն է, որ դրանից կախվածություն է առաջանում, եւ  այս յուրահատուկ “թմրանյութի” երկրորդ պորցիան ոչ հաճախ է բարերար ազդեցություն ունենում: Ուստի մարդու տրամադրությունը անընդհատ փոփոխության է ենթարկվում, ինչը վնասակար է նյարդային համակարգի համար: Շոկոլադի չարաշահումը նույնպես կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ: Համարվում է, որ քաղցրակերները ավելի երջանիկ են: Սակայն մարդ ինչքան քաղցր է ուտում, այնքան ավելի շատ է  դրա պահանջը զգում եւ հայտնվում է “թակարդում”:

Քաղցրի պակասը հանգեցնում է տրամադրության կտրուկ անկման: Դեպրեսիայի հակված մարդկանց խորհուրդ է տրվում նաեւ չչարաշահել  միսը, քանի որ դանդաղ մարսվելով այն տոքսին  է արտադրում, ինչը վնասում է նյարդային համակարգը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ