15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գիտնականները ահազանգում են դեզոդորանտների քաղցկեղածին հատկության մասին

Պարաբեն քիմիական միացությունը, որն իբրեւ կոնսերվանտ ավելացվում է կոսմետիկայի, դեղամիջոցների եւ սննդամթերքի մեջ, հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 40 կանանց հյուսվածքներում, հայտնել է “The Daily Mail”-ը:

Մասնագետների կարծիքով` սա շատ լուրջ հայտնագործություն է: 1998-ից գիտնականները խոսում են պարաբենների հնարավոր վտանգի մասին: Համարվում է, որ դրանք ունեն այնպիսի հատկություններ, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը: Սակայն դա չի խանգարում արտադրողներին ավելացնել այն հարթեցնող միջոցների, դեկորատիվ կոսմետիկայի, սափրվելու փրփուրի, դեզոդորանտների եւ նույնիսկ ատամի մածուկների մեջ: Պարաբեններ կան նաեւ նրբերշիկի, հրուշակեղենի եւ կծու ուտելիքների մեջ:

Հետազոտվել են հյուսվածքների 160 նմուշ: Դրանց 99 տոկոսի մեջ գիտնականները հայտնաբերել են գոնե մեկ պարաբեն, իսկ 60 տոկոսը պարունակել է 5 պարաբեն: Չնայած այս ամենին` գիտնականները կարծում են, որ պարաբենների` քաղցկեղի հետ անմիջական կապ ունենալու մասին դեռեւս վաղ է խոսել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ