Արմեն Ջիգարխանյանը ամուսնալուծվել է` հանուն երիտասարդ սիրուհու /ֆոտո/

Հայազգի հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը 40 տարվա ամուսնությունից հետո պաշտոնապես ամուսնալուծվել է, գրում է Дни. ру-ն:
Խոսակցություններ են պտտվում, որ ամուսնալուծության պատճառ է դարձել դերասանի երիտասարդ սիրուհին: Ամիսներ առաջ ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին Ջիգարխանյանի և նրա թատրոնում աշխատող` 30-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի սիրավեպի մասին: Ավելի ուշ Ջիգարխանյանը հաստատել էր այդ լուրերը: Նա անգամ հայտնել էր, որ իրենք բնակարան են գնել Մերձմոսկվայում և միասին են ապրում:
Հարկ է նշել նաեւ, որ Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնալուծված չէր, սակայն վերջին 6 տարիներին կնոջից առանձին էր ապրում: