22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Մորմոն հանրապետականը դուրս է գալիս նախագահական մրցապայքարից

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը հավանաբար կզրկվի եւս մեկ նախագահի թեկնածուից, որը մասնակցել էր փրայմերիզին`  միջանկյալ ընտրություններին, եւ համարվում էր մրցապայքարի ֆավորիտներից մեկը:

Այս անգամ վեցյակը կկրճատվի Յուտայի նախկին նահանգապետ եւ Չինաստանում նախկին ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի շնորհիվ: Նա համարվում էր մրցապայքարի ֆավորիտներից մեկը, սակայն որոշել է հանել իր թեկնածությունը` Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի օգտին:

Սպասվում է, որ նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին նա պաշտոնապես կհայտարարի Հարավային Կարոլինայում կայանալիք հավաքի ժամանակ:

Հանթսմենն արդեն 2-րդ հանրապետական թեկնածուն է, որը զիջում  է դիրքերը: Առաջինն այդ քայլին դիմեց Հերման Քեյնը, որը հրաժարվեց պայքարը շարունակել այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին ամուսնական անհավատարմության մեջ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ