22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ֆրանսիան փորձում է համոզել Եվրամիությանը արգելել իրանական նավթի ներմուծումը

Ֆրանսիան փորձում է համոզել Եվրամիությանը արգելել իրանական նավթի ներմուծումը ոչ ավելի ուշ, քան 3 ամսից: Այդ ժամանակն էլ հարկավոր է Հունաստանի, Իտալիայի եւ Իսպանիայի նման երկրներին, որոնք ստիպված կլինեն էներգիայի այլ աղբյուր փնտրել: Եվրամիության երկրների մեծ մասը կողմ է 6-ամսյա ժամկետին:

Տնտեսական սանկցիաների հարցով վերջնական որոշում կընդունվի հունվարի 23-ին` Եվրամիության ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ: Արգելքը հաստատելու համար հարկավոր է, որ միաձայն կողմ քվեարկեն բլոկի բոլոր 27 երկրները:

Իրանի հանդեպ նոր տնտեսական սանկցիաներ իրականացնելու պատճառ դարձավ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության զեկույցը, որում ասվում էր մինչեւ 2003-ը միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ Իրանի կատարած աշխատանքների մասին, եւ որ այդ գործունեությունը հնարավոր է` մինչ օրս շարունակվում է: Իրանական իշխանությունները պնդում են, որ իրենց միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ