13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսուհետ երեխայի սեռը կարելի է պարզել հղիության 5-րդ շաբաթում

Հետազոտողները հայտնաբերել են միջոց` իմանալու երեխայի սեռը` նրա զարգացման 5-րդ շաբաթվա ընթացքում, գրում է “New Scientist”-ը: Բժիշկներն ընդգծում են, որ հատկապես անհրաժեշտ է իմանալ երեխայի սեռը, եթե մայրն ունի X քրոմոսոմ, որը կարող է մկանային դիստրոֆիայի զարգացման պատճառ դառնալ: Տվյալ դեպքում իգական սեռի պտուղը չի ունենա այդ գենը կամ կլինի նրա կրողը: Իսկ տղաների մոտ 50 տոկոսով կավելանա հիվանդությունը ժառանգելու ռիսկը: Գիտնականների կարծիքով` այդ դեպքում  ծնողները  չպետք է բացառեն արհեստական ճանապարհով  հղիությունն ընդհատելու հավանականությունը:

Ավելի վաղ փորձեր էին կատարվել` երեխայի սեռը որոշել մոր արյան մեջ գտնվող պտուղի ԴՆԹ-ի միջոցով, սակայն դա արդյունավետ միջոց չէ, եթե չկա ԴՆԹ-ի բավարար քանակություն: Այս խնդիրը հաջողվել է լուծել Սեուլի Կանանց կենտրոնի աշխատակիցներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ