25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր ռեկորդ. 51 բաժակ` մեկ ձեռքում

Բրիտանացի Ֆիլիպ Օսենտոնը մեկ ձեռքում գինու 51 բաժակ է բռնել: Օսետինն իր հնարքն իրագործել է Պեկինում, որտեղ եւ այժմ աշխատում է: Արդյոք նա արդեն դիմել է ռեկորդը գրանցելու համար, հայտնի չէ:

43-ամյա Ֆիլիպի խոսքով` ինքը սովորել է ձեռքերում մեծ քանակությամբ սպասք բռնել լոնդոնյան ռեստորաններում աշխատելու ընթացքում: Նա պատմել է, որ ստիպված է եղել ռեստորանում  սեղան գցել 140 մարդու համար եւ շատ կարճ ժամանակում սեղանին դնել 280 բաժակ` նախատեված 2 խմիչքների համար:

Ռեկորդ սահմանելու առաջին փորձի ժամանակ Ֆիլիպին հաջողվել է մեկ ձեռքում 45 բաժակ պահել, սակայն նա որոշել է ավելացնել քանակությունը: Թե քանի վայրկյան է նրան հաջողվել պահել բաժակները, հայտնի չէ:

Քանի դեռ Օսենտինի հնարքը չի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, առայժմ ռեկորդակիր է համարվում ֆիլիպինցի Ռեյմոնդ Ադինան, ով մեկ ձեռքում 39 բաժակ է բռնել: Ռեկորդը սահմանվել է 2007-ի հոկտեմբերի 24-ին Իսպանիայում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ