Աշխարհում 900 մլն մարդ ծայրահեղ աղքատ է
Գործազրկությունն աշխարհում մնում է ծայրահեղ բարձր մակարդակի վրա եւ արդեն լուրջ մտահոգությունների առիթ է տալիս. գրեթե 1,1 մլրդ մարդ աշխատանք չունի կամ ապրում է աղքատության մեջ` չնայած աշխատավայրի գոյությանը, հայտնում է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:
ԱՄԿ-ի տվյալներով` ավելի քան 200 մլն մարդ առանց աշխատանքի է մնացել ճգնաժամային պայամնների պատճառով: Բացի այդ` տարեկան անհրաժեշտ է 40 մլն աշխատատեղ ստեղծել երկրագնդի բնակչության աճի փոխհատուցման, եւ, բնականաբար, նրա աշխատանքային ռեսուրսների աճի համար:
Գրեթե 900 մլն մարդ` մասնավորապես զարգացող երկրներում, ապրում է ծայրաստիճան աղքատության մեջ` օրական 2 դոլար աշխատավարձով:
Գործազրկության մակարդակը միջինում կազմում է 6 տոկոս, սակայն ԱՄԿ-ն պնդում է այդ թվին գումարել նաեւ այն մարդկանց թիվը, որոնք արդեն աշխատանք գտնելու հույսը կորցրել են: Այդ պարագայում ցուցանիշը կբարձրանա մինչեւ 6,9 տոկոս: