23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գեյ կոնգրեսականը որոշել է ամուսնանալ

Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Բարնի Ֆրանկը, որը նոյեմբերին  հայտարարել էր խորհրդարանականի իր կարիերայի դադարեցման մասին, մտադիր է ամուսնանալ իր ընկերոջ` Ջիմ Րիդիի հետ: Այս մասին հայտնում են նրա գրասենյակից:

Ֆրանկը հայտնել է, որ ինքը եւ իր սիրելին կօրինականացնեն իրենց հարաբերությունները հարազատ նահանգում` Մասաչուսեթսում, որն օրինականցրեց միասեռ ամուսնությունները 2004-ին: Չի նշվել արարողության ոչ վայրը, ոչ էլ ժամանակը, միայն հայտնի է, որ 71-ամյա կոնգրեսականի սիրելին` 42-ամյա Ջիմը, բնակվում է Մեն նահանգում եւ ֆոտոլաբորոտորիայի սեփականատեր է հանդիսանում:

Ֆրանկը ժամանակին առաջին ամերիկյան քաղաքական գործիչներից էր, որ խոստովանեց իր` հոմոսեքսուալ լինելու փաստը: ԶԼՄ-ները ամիսներ շարունակ քննարկում էին նրա սենսացիոն հայտարարությունը  դեռեւս 1987-ին:

2011-ի մարտին “Reuters” գործակալության հետ հարցազրույցում Ֆրանկը հայտնել էր, որ պատրաստվում է գիրք գրել սեռական փոքրամասնությունների  եւ նրանց իրավունքների պաշտպանության մասին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ