Ոստիկանը 22 տարի առանց վարորդական իրավունքի “վայելել” է իր ծառայողական մեքենան

Գերմանացի մի ոստիկան 22 տարի վարել է սեփական եւ ծառայողական մեքենաներն առանց վարորդական իրավուքի:
Այդ մասին պարզ է դարձել միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունը ստուգում է անցկացրել` պարզելու , թե արդյոք բոլոր ոստիկաններն ունեն ծառայողական մեքենա վարելու իրավունք, որն անհրաժեշտ է ունենալ վարորդական իրավունքի հետ զուգահեռ:
Պարզվել է, որ ոստիկանը դեռեւս ԳԴՀ-ի ժամանակ ստացել վարորդական իրավունք, որը թույլ է տալիս վարել միայն տրակտոր եւ մոտոցիկլետ:
Ոստիկանի հանդեպ դատական գործ է հարուցվել` առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար: Ինքը` ոստիկանը, իրեն մեղավոր չի համարում: Նա այսքան տարի կարծել է, որ իր ունեցած վարորդական իրավունքը թույլ է տալիս մեքենա վարել: