14 բաժակ օղին` մահվան պատճառ

22-ամյա անգլիացի մոդել Դենիել Քրիփսը երեկույթի ժամանակ գրազ է եկել ընկերների հետ` ով ավելի շատ օղի կխմի, եւ չի ապրել մինչ առավոտ:
Երբ երիտասարդն սկսել է իրեն վատ զգալ, ընկերները շտապ օգնություն են կանչել: Սակայն բժիշկները հրաժարվել են տղային հիվանդանոց տանել, փոխարենը` խորհուրդ են տվել քնել մինչ առավոտ:
Մեկ ժամ անց Դենիելը կորցրել է գիտակցությունը: 2-րդ շտապ օգնությունը ժամանել է կես ժամ անց, սակայն չի հասցրել տղային հիվանդանոց տեղափոխել:
Երիտասարդը մահացել է թունավորումից: Նրա հայրը դատական հայց է ներկայացրել շտապ օգնության անձնակազմի դեմ` պահանջելով փոխհատուցում: