09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բերեզովսկին վերադառնում է “Դինամո”

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 37-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին “Чемпионат.com”-ին տված հարցազրույցում  հայտնել է, որ լքում է “Խիմկին” եւ տեղափոխվում  է մոսկովյան “Դինամո”:

“Ես ընդամենը երեկ եմ իմացել, որ “Դինամոն” հետաքրքրված է ինձնով: Միգուցե 2 ակումբներն արդեն խորհրդակցել են միմյանց հետ, ես այդ մասին ոչինչ չգիտեմ, ինչպես նաեւ տեղյակ չեմ “Խիմկիին” իմ տեղափոխման համար վճարելու մասին”,-նշել է ֆուտբոլիստը:

“Խիմկիի” հետ Բերեզովսկին արդեն խզել է իր պայմանագիրը: Հավանաբար հենց վաղը կստորագրի պայմանգիրը “Դինամոյի” հետ: Նա նախկինում էլ եղել է “Դինամոյի” կազմում, որի երկրպագուները մինչ այժմ էլ չեն մոռացել դարպասապահին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ