Առաջին տիկինն ակամա գովազդել է էլիտար խանութը

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, որը “համեստ” խանութնորի հաճախորդ է համարվում, Մեդիսոն պողոտայի էլիտար խանութներից մեկում մի ամբողջ կարողություն է ծախսել կորսետների եւ ձեռքով կարված ներքնազգեստի վրա:
“Agent Provocateur” կոչվող խանութի ապրանքների միջին գինը կազմում է 1600 դոլար: Խանութի տնօրենը իրենց հաճախորդներից ոչ մեկի անունը չի տվել, սակայն նշել է, որ դրանք մասամբ հայտնի մարդիկ են:
Առաջին տիկնոջ գնումների շնորհիվ խանութի վաճառքն աճել է 12 տոկոսով:
Թե կոնկրետ ինչ է ձեռք բերել Միշել Օբաման իր ամուսնուն զարմացնելու համար, հայտնի չէ: