ԱՄՆ-ում կայացել է Գիլդիա մրցանակաբաշխությունը
Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիա մրցանակաբաշխության 18-րդ արարողությունը:
“Լավագույն դերասանական թիմ” անվանակարգում մրցանակ է ստացել “Աղախին” ֆիլմը, որը պատմում է 60-ականներին Ամերիկայի հարավում հարուստների տներում աշխատող սեւամորթ կանանց մասին:
Այս ֆիլը ներկայացվել է եւս 2 անվանակարգում` “Առաջին պլանի լավագույն կանացի դեր”` Վիոլա Դեւիսը եւ “Երկրոդ պլանի կանացի լավագույն դեր”` Օկտավիա Սփենսերը:
“Առաջին պլանի տղամարդու լավագույն դեր” անվանակարգում մրցանակ է ստացել Ժան Դյուջարդինը` “Արտիստը” ֆիլմում իր դերի համար:
Գիլդիա մրցանակը ԱՄՆ-ի կինոդերասաններին շնորհվում է նաեւ հեռուստատեսությունում կատարած աշխատանքի համար: “Դրամա” անվանակարգում լավագույնը “Ստորգետնյա կայսրություն”, իսկ “Կատակերգություն” անվանակարգում` “Ամերիկյան ընտանիք” սերիալներն են: