Սքարլեթ Յոհանսոնը չի օգտվում սոցկայքերից
27-ամյա դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը որոշել է, որ իր անձնական կյանքը գաղտնի է պահելու, այդ պատճառով էլ նա չի գրանցվում որեւէ սոցիալական կայքում: Նա հայտնել է, որ ամենից քիչ կցանկանար, որ մարդիկ իմանային իր առօրյա կյանքի բոլոր մանրամասները:
Դերասանուհին զարմանում է այն փաստի վրա, որ այսօր շատ դերասաններ սոցկայքերում “կիսվում” են իրենց երկրպագուների հետ գրեթե ամեն ինչով: “Ես կռահում եմ, որ նրանք դա անում են այնպես, որ իրենց շահեկան լինի, բայց դա կապ չունի: Ես ուզում եմ բոլորին հեռու պահել իմ անձնական կյանքից: Եթե դա ինձ հաջողվի, ես երջանիկ կլինեմ”,- ասել է Յոհանսոնը:
Դերասանուհին վերջերս ստիպված է եղել դատական հայց ներկայացնել մի չարագործի դեմ, որը “ներխուժել” է նրա էլեկտրոնային հասցեն եւ համացանցում տարածել մի լուսանկար, որտեղ Սքարլեթը մերկ է: