“Կարգին” Հասոն ամուսնանո՞ւմ է
Մինչ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի ամուսնության մասին լուրերն ավելի ու ավելի են շրջանառվում, դերասանուհին Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ նա նկարված է մի երիտասարդի հետ:
Իհարկե, լուսանկարը նոր լուրերի առիթ չէր դառնա, եթե չլինեին նրա շուրջ եղած մեկնաբանությունները: Օրինակ` երգչուհի Հասմիկ Կարապետյանը գրել է.”Հասմիկ Ղարիբյան ջան, ես անչափ ուրախ եմ: Անսահման սեր և երջանկություն’: Հասմիկի ընկերները նաև գրել են, որ դերաանուհին ու տղան շատ գեղեցիկ զույգ են և մեծ սեր են մաղթել:
Այս լուսանկարից և մեկնաբանություններից հետո շատերը սկսկեցին նորից խոսել դերասանուհու ամուսնության մասին` նշելով, որ այն կկայանա դեկտեմբերին: