25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սյունիքում ծնելիությունն է նվազել, Գեղարքունիքում` մահացությունը. Հայաստանում անցած տարի տղաներ են շատ ծնվել

Նախորդ տարի Հայաստանում  մահացել է 28 հազար 30 մարդ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, 2010-ի համեմատ մահացության դեպքերը աճել են 0,4 տոկոսով: Սակայն մահացության գործակիցը 1000 բնակչի հաշվով փոփոխության չի ենթարկվել, այսինքն` 1000 բնակչի դեպքում շուրջ 9 մահվան դեպք է արձանագրվել:  Վիճակագրական ծառայության ամփոփագրերով`  Երեւանում, Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքի մարզերում գրանցվել է ծնելիության բարձր մակարդակ, իսկ Սյունիքի մարզում ծնելիության միջին հանրապետական ցուցանիշը բավականին ցածր է եղել:  2010թ-ին հանրապետությունում ծնված  43 հազար 447 երեխաներից 23 հազար 160-ը տղաներ են, իսկ 20 հազար 287-ը՝ աղջիկներ:

Մահացության ցուցանիշները գերազանցում են Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնում: Գեղարքունիքի մարզում գրանցվել է մահացության ամենաքիչ դեպքերը: Ոլորտի պատասխանատուի խոսքով,  այս ցուցանիշների համար հիմք է ծառայել դեռ 2001 թվականին անցկացված մարդահամարը:

Իսկ անցած տարի  անցկացված մարդահամարի նախնական տվյալները կհրապարալվեն  այս տարվա հոկտեմբերին: Մշտական բնակչության թվաքանակն աճել է 11 700-ով եւ կազմել 3.274.300 մարդ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ