15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պոռնոաստղերը սկսել են նախընտրական քարոզարշավը

Պոռնոաստղեր Ամանդա Փոկսը եւ Լուանա Բորջիան պատրաստվում են իսկական մրցության՝ հրավիրելով իրենց վրա քաղաքի արական մասի ուշադրությունը, որպեսզի վերջիները քվեարկեն նրանցից մեկի օգտին առաջիկա քաղաքապետի ընտրությունների ժամանակ:

Տիկնայք այնքան են տարվել Տարանտոյի քաղաքապետը դառնալու մտքով, որ անգամ չեն մտածել, որ որոշ ընտրողների կարող են դուր չգալ  իրենց ընտրած մեթոդները:

Հայտնի սկանդալային պոռնոաստղերը The Sun հանդեսին տված իրենց հարցազրույցում ասել են. “Մենք ուզում ենք ազնիվ լինել, այդ պատճառով կցանկանայինք հրավիրել բոլոր ցանկացող թեկնածուներին, որպեսզի նրանք գան ու պարեն մեզ հետ”:

Իսկ այն, թե պրոֆեսիոնալ մերկապարուհիները եւ պոռնոյի սիրահարները քաղաքական եւ սոցիալական հարցեր կքննարկեն, թե ոչ, դեռ պարզ չէ:

Հարկ է նշել, որ Իտալիայում սա առաջին դեպքը չէ, երբ պոռնոաստղերը ձգտում են մտնել քաղաքականություն: Պոռնոարդյունաբերության մեջ իր կարիերայի ավարտից հետո Չիչչոլինան, ում իսկական անունը Իլոնա Շտալլեր է, ժամանակին դարձել է իտալական պարլամենտի դեպուտատ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ