13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Միզող տղան” ժամանակավորապես կդադարի “միզել”

Բրյուսելում որոշել են  դադարեցնել “Միզող տղայի” ջրամատակարարումը, հայտնում է “Reuters”-ը:

Զբոսաշրջության հարցերով վարչության ներկայացուցիչը բացատրել է, որ նման որոշումը կապված է եղանակային պայմանների վատթարացման հետ:

Ըստ կանխատեսումների`  բելգիական մայրաքաղաքում սպասվում է 10 աստիճանից  ցածր ջերմաստիճան, ինչը այդ տարածաշրջանի համար շատ ցածր է` նույնիսկ տարվա այս հատվածում: Չինովնիկները զգուշացել են, որ արձանի ներսում գտնվող մեխանիզմը կարող է փչանալ: Զբոսաշրջության վարչության ներկայացուցիչը  հայտնել է, որ եղանակային պայմանների բարելավումից հետո “Միզող տղան” կշարունակի “միզել”:

“Միզող տղա” քանդակը Բելգիայի ամենահայտնի տեսարժան վայրերից է եւ նույնիսկ երկրի խորհրդանիշն է համարվում: Թե կոնկրետ երբ է շատրվան-արձանը տեղադրվել, հայտնի չէ: Ըստ որոշ տվյալների` այն իր այժմյան տեսքն ստացել է 1619-ին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ