Երգչուհին ձայնալարերի վիրահատությունից հետո ելույթ կունենա “Գրեմմի”-ում /վիդեո/
Լուրերը, թե երգչուհի Ադելը ելույթ կունենա “Գրեմմիի” մրցանակաբաշխության ժամանակ, հաստատվել են: Երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր արարողությունը կկայանա փետրվարի 12-ին Լոս Անջելսում:
Երգչուհին լուրը հայտնել է “Twitter”-ի իր էջում: “Ես երջանիկ եմ, որ ինձ հրավիրել են: Մեծ պատիվ է այդ հեքիաթային գիշերվա մի մասը լինել, եւ բացի այդ, սա վերջին մի քանի ամսվա ընթացքում իմ առաջին ելույթն է լինելու”,- նշել է Ադելը:
Երգչուհին բավականին երկար ժամանակ չէր երգում ձայնալարերի վիրահատության պատճառով: Բացի ելույթից, Ադելը նաեւ ներկայացված է 6 անվանակարգում, այդ թվում` “Տարվա ալբոմ” եւ “Տարվա երգ” անվանակարգերում: