05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թոշակառուն ներխուժել է բանկ եւ սպառնացել ինքնասպան լինել

Հունական Սալոնիկի քաղաքի “Deposits and Loans Fund” բանկ է ներխուժել մի թոշակառու եւ սպառնացել, որ ինքնասպան կլինի: Նա հայտարարել է, որ կհրկիզվի, եթե իրեն չվերադարձնեն իր սառեցված միջոցները: Հայտարարությանը զուգահեռ 72-ամյա տղամարդը նաեւ բենզին է լցրել իր վրա:

Տեղի իշխանությունները էվակուացրել են մարդկանց բանկից, մինչեւ որ տնօրենը եւ ոստիկանները փորձել են համոզել տղամարդուն հրաժարվել ինքնասպանության գաղափարից: “Tanea” պարբերականը գրում է, որ տնօրենը մնացել է բանկի ներսում` որպես թոշակառուի պատանդ:

Ըստ իրավապահ մարմինների` տղամարդու դեմ նախկինում մեղադրանքներ են հարուցվել` կապված անօրինական խաղային բիզնեսի հետ: Անօրինական բիզնեսից ստացված եկամուտներն էլ ժամանակավորապես “Deposits and Loans Fund” բանկում են դրվել եւ սառեցվել:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ