02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Սոցկայքերում տեղադրված լուսանկարները հայտնվում են պոռնոկայքերում

Վերջերս շատ տարածված է սոցիալական ցանցերում բաց լուսանկարներ հրապարակելը: Դա հանգեցրել է նրան, որ նման լուսանկարներն ակտիվորեն օգտագործում են պոռնոգրաֆիկ բնույթի կայքերը: Նման եզրակացության են եկել բրիտանացի հետազոտողները: Նրանց անցկացրած հետազոտությունը բացահայտել է, որ սեքսուալ բնույթի լուսանկարների շուրջ 88 տոկոսը հայտնվում է պոռնոկայքերում: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է 12 հազար նման լուսանկարներ:

Այնուհետեւ պարզվել է, որ դրանցից ավելի քան 10 հազարը պոռնոկայքերում են հայտնվել: Պոռնոռեսուրսների աշխատակիցները սոցիալական կայքերում նպատակային նման լուսանկարներ են փնտրում: Այնուհետեւ այդ լուսանկարները տեղադրվում են պոռնոկայքերում` անվան եւ այլ անձնական տեղեկությունների հետ, որոնք լինում են լուսանկարների հեղինակի էջում: Իսկ տվյալ ինֆորմացիայով այդ մարդուն կարելի է գտնել նաեւ այլ ռեսուրսներում:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ օգտատերերը պետք է  հաշվի առնեն այն փաստը, որ համացանցում տեղադրված լուսանկարի հեղինակը կորցնում է  իր հեղինակային իրավունքը եւ այն կարող է օտար ձեռքերում հայտնվել: Բջջային հեռախոսը կորցնելու դեպքում եւս լուսանկարները  հանրությանը մատչելի են դառնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ