Գեղեցիկ կինը “կծակի” ժլատ տղամարդու գրպանը
Գեղեցիկ կանանց շրջապատում տղամարդիկ ավելի ձեռնաբաց եւ ուշադիր են դառնում: Եթե ձեր ընկերը անսպասելիորեն իրեն պահում է ասպետի պես, ժպտում է եւ ձգտում է լավ տպավորություն թողնել, կարիք չկա միանգամից դա ձեր պատիվը համարել: Եթե ուշադիր զննեք ձեր շրջապատը, կտեսնեք, որ հաստատ մեկ այլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ կա տարածքում, որին ձեր ընկերը ցանկանում է գայթակղել:
Տղամարդկանց հոգեբանության համաձայն` գեղեցիկ կանանց շրջապատում “վատ տղաները” փորձում են իրենց ավելի լավը ցույց տալ:
Իսկ կանայք չեն ձգտում լավ տպավորություն թողնել, նույնիսկ եթե շրջակայքում չափազանց գրավիչ տղամարդ է լինում, դրա համար էլ իրենց ավելի բնական են պահում:
Մասնագետների կազմակերպած հետազոտության ժամանակ կամավոր կանանց եւ տղամարդկանց առաջարկել են համակարգչային խաղ խաղալ: Նրանց հնարավորություն են տվել ներդնել իրենց վիրտուալ փողերը: Ինչպես ցույց է տվել փորձը, տղամարդիկ ավելի ձեռնաբաց են գտնվել այն ժամանակ, երբ նրանց կողքին գեղեցիկ կանայք են եղել: Իսկ երբ խաղացել են միայն տղամարդիկ, վեճ է առաջացել` ով պետք է ամենաշատ դրամը ներդնի:
Կանայք վատնել են իրենց դրամները` անկախ տղամարդկանց ներկայությունից: