24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փոքրիկի սիրտը վիրահատել են ծնվելուց 17,5 ժամ անց

Փոքրիկ Ժասմինը դարձել է աշխարհի ամենափոքր հիվանդը, որին բժիշկները սրտի վիրահատության են ենթարկել` ծնվելու պահից 17,5 ժամ անց:

Ժասմին Կարրը ծնվել է Անգլիայում: Նրա դեպքը  բացառիկ է վիրաբուժության պատմության մեջ: Բժիշկները հայտնաբերել են, որ երեխան սրտի հետ կապված խնդիրներ ունի մոր հղիության 5-րդ շաբաթում: Նրանք 15 տոկոս հնարավորություն են տվել աղջկա կյանքի համար:

Վիրահատությունն ընթացել է 11 ժամ: Բժիշկների խոսքով` երեխայի սիրտը հունական ընկույզի չափ է եղել: Երեխայի ծնողների համար սպասումը ամենադժվար փորձությունն է եղել, սակայն նրանք հույս են հայտնել, որ փոքրիկը կառողջանա եւ արդեն գարնանը նրան տուն կտանեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ