24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդյո՞ք սեքսը մտնում է բուժքույրերի պարտականությունների մեջ

Նիդեռլանդների պրոֆմիությունները հատուկ քննարկում են նախաձեռնել` պարզելու արդյո՞ք սեքսուալ ծառայությունները մտնում են բուժքույրերի պարտականությունների մեջ:

Դրա համար առիթ է հանդիսացել 24-ամյա բուժքրոջ բողոքը, որին մի հիվանդ տնային այցելության ժամանակ խնդրել է “փոքրիկ ծառայություն” մատուցել իրեն: Հիվանդը լուրջ առողջական խնդիրներ ունի, նա կարողանում է շարժել միայն աչքերը եւ մի ձեռքը:

Երբ աղջիկը շփոթված հրաժարվել է, տղան նրան “անսիրտ” է անվանել եւ ասել է, որ իր տուն այցելած նախորդ 7 բուժքույրերը բավարարել են իր սեսքուալ պահանջները, որից հետո տղան զանգահարել է բժշկական օգնության ծառայություն եւ բողոքել բուժքրոջից:

Պրոֆմիության ներկայացուցիչը ցավակցել է տղային, բայց նաեւ հայտնել, որ նման ծառայությունները չեն մտնում բուժքույրերի պարտականությունների մեջ:

Հիվանդը կարող է քննարկել իր սեքսուալ պահանջները գործակալության հետ` բժշկական օգնություն ստանալու նպատակով: Պրոֆմիության ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ պետք է հատուկ հաստատությունների միջոցով տղայի մոտ “կանչով աղջիկ” ուղարկել: Նման ծառայությունները օրինական են համարվում Նիդեռլանդներում:

Երկրի հասարակությունը աշխուժորեն քննարկում  է այս թեման:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ