26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կանանց հինգ խնդիրները սեքսում

Ամեն օր սեքսում ինչ-որ բան այն չէ, և դա նյարդայնացնում է: Չունեք հոգեբան, ում հետ կկարողանայիք խոսել այդ մասին, իսկ ընկերուհիների հետ այս թեման քննարկելը մի տեսակ կաշկանդում է` ի՞նչ կանեն նրանք. կծիծաղե՞ն քեզ վրա, թե խղճահարանքով լի հայացք կընդունեն: Եվ դուք նույնիսկ գլխի էլ չեք ընկնի, որ այդ նույն սեռական խնդիրներն ունեն ձեր ամենասեքսուալ ու հաջողակ երևացող ընկերուհիները:

Եվ հարցնում եք ինքներդ ձեզ` ինչպես հաղթահարել սեքսուալ խնդիրները, որոնք են կանանց խնդիրները սեքսում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք հինգն են.

1-ին` ինչպիսի՞ տեսք ունեմ ես.

“Անջատիր լույսը”. հիստերիկ կերպով գոռում են կանայք` քաշելով ծածկոցը մինչև ականջները: Կանայք, նույնիսկ ամենագեղեցիկ կանայք, ամաչում են իրենց մարմնից: Մեկը կարծում է, որ իր փորը կախ ընկած է, մյուսը մտածում է, թե կուրծքն է չափազանց փոքր և այդպես շարունակ: Մինչդեռ, աղջիկներ, տղամարդկանց ամեն ինչ դուր է գալիս: Եթե նա ձեզ է ընտրել, ուրեմն վստահ եղեք, նա չի պատրաստվում լապտերը ձեռքին ուսումնասիրել ձեր մարմնի յուրաքանչյուր թերությունը: Այնպես որ, ոչ սեռահարաբերություններից առաջ, ոչ դրանց ընթացքում երբեք մի մտածեք, թե ինչպիսի արտաքին ունեք դուք:

2-րդ` արդյո՞ք ես ֆրիգիդ չեմ.

Ընդհանրապես շատ տարածված է անհիմն տալ այս ախտանիշը: Հատկապես տղամարդիկ, չէ՞ որ ավելի հեշտ է զուգընկերուհուն մեղադրել ֆրիգիդության մեջ, քան խոստովանել, որ չես կարողացել զուգընկերուհուդ օրգազմի հասցնել: Այնինչ ֆրգիդությունը ծայրահեղ եզակի ախտանիշ է: Այն զուգորդվում է սեքսուալ ցանկության առհասարակ բացակայությամբ: Ֆրիգիդ կինն ընդհանրապես անտարբեր է սեռական կյանքի հանդեպ, և ոչ մի տիպի փաղաքշանքից հաճույք չի ստանում:  Եթե կինն օրգազմի չի հասնում դա դեռ չի նշանակում, որ նա ֆրիգիդ է: Պարզապես պետք է աշխատել տեխնիկայի վրա: Նման դեպքերում անհրաժեշտ է բացահայտ ու անկեղծ խոսել զուգընկերոջ հետ, ասել նրան` ինչն է ձեզ դուր գալիս, ինչը` ոչ:

3-րդ` գրգռվածության բացակայություն:

Կնոջ գրգռվելը շատ նուրբ պրոցես է, այն կախված է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական վիճակից: Կանայք ուզում են գեղեցիկ խոսքեր լսել, ուշադրություն ստանալ: Այդ պատճառով տղամարդիկ միշտ պետք է հաշվի առնեն սա, պետք է միշտ ասել կնոջը, որ նա հիասքանչ է: Ի վերջո, կնոջը գրգռելու համար ոչ պակաս լավ մեթոդ են բանավոր փաղաքշանքները:

4-րդ` սեքս պատկերացումներով:

Հին ժամանակներից ոչինչ չի փոխվել: Կանայք միշտ սեքսով զբաղվելիս պատկերացրել են մեկի կրծքավանդակով, մյուսի դեմքով ինչ որ հավաքական կերպարի: Բայց այդպես չի կարելի: Առավել ևս չի կարելի մի տղամարդու հետ սեռահարաբերությունների ընթացքում հիշել ձեր նախկին սիրեկաններին: Պետք է կարողանալ վայելել ընթացիկ վայրկյանը: Եվ պետք չէ պատկերացնել որևէ մեկի, հիշեք` ձեր տղամարդը լավագույնն է, քանի որ հենց նա է այդ պահին ձեր կողքին: Եվ, սիրելի կանայք, անհրաժեշտ է այնպես անել, որ տղամարդը զգա, որ ձեզ համար նա լավագույնն է ու անկրկնելին:

5-րդ` հոգնածություն:

Հաճախ կանայք շատ ուշ են գալիս տուն աշխատանքից, գալուն պես սկսում են զբաղվել կենցաղային հարցերով, հազիվ են հասցնում իրենց սիրելի սերիալը դիտել ու պառկում են քնելու, չէ՞ որ պետք է առավոտյան 7-ին արթնանան: Իսկ նրանց տղամարդիկ ի՞նչ անեն: Ինչպես ասացվածքն է ասում` սեքսով զբաղվելիս լինես` մի արթնացրու: Արդյո՞ք դա պետք է ձեր սիրելիին: Արդյո՞ք նա պատրաստ է նման կյանքի: Այնինչ, լավ սեքսից ոչինչ ավելի լավ չի կարող հանել հոգնածությունն ու թարմացնել կնոջը: Ի վերջո, կարելի է տղամարդուն երբեմն առանց ընթրիքի թողնել, սակայն առանց սեքսի` երբեք:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ