04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Գարեջրի շշերից պատրաստված մահճակալը վաճառեց 2000 դոլարով

Նոր  Զելանդիայի բնակիչներից մեկը աճուրդում վաճառել է գարեջրի շշերից  պատրաստված մահճակալ: Աճուրդը կայացել է հայտնի “TradeMe” օնլայն-աճուրդում: Մահճակալը վաճառվել է գրեթե 2 հազար ԱՄՆ դոլարով:

Մահճակալի հեղինակի մոտ նման գաղափար է առաջացել այն ժամանակ, երբ ընկերոջ հետ գարեջուր խմելուց հետո բազմաթիվ դատարկ շշեր են մնացել: Սթիվ Սենդվոսը, որը հյուսն է աշխատում, մեկ տարի շարունակ հավաքել է դատարկ շշերը, որպեսզի պատրաստի կահույքի այդ յուրօրինակ նմուշը: Երբ ավտոտնակում հավաքած շշերն արդեն բավական են եղել, նա սկսել է դրանք կարգի բերել: Միայն 20 ժամ հյուսնը վատնել է շշերը լվանալու համար:

Մահճակալի կառուցման համար օգտագործվել է 318 շիշ եւ պահանջվել է մեկ տարի: Սենդվոսը շատ գոհ է եղել արդյունքից եւ չի ցանակացել բաժանվել դրանից, սակայն համացանցում տեղադրած նկարը ավելի քան 73 հազար մարդ է դիտել, եւ, ի վերջո, այն գտել է իր գնորդին:

Մահճակալի վաճառքից ստացված գումարը երիտասարդ հյուսնը որոշել է ծախսել իր հարսանեկան արարողության վրա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ