04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Բեն Լադենի “մասնագիտական” կտակը

“Ալ-Քաիդա” ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխ Ուսամա Բեն Լադենը  իր երեխաներին ժամանակին արգելել է հիջաբ կրել:

Այս մասին  “Times on Sunday”-ին տված հարցազրույցում հայտնել է թիվ մեկ ահաբեկչի կնոջ եղբայրը Զաքարիա ալ-Սադահը: Վերջինիս խոսքով` Բեն Լադենը մշտապես կոչ է արել իր ընտանիքի անդամներին  մեկնել Եվրոպա կամ ԱՄՆ լավ կրթություն ստանալու նպատակով:

Բացի այդ, ահաբեկիչը ցանկություն է հայտնել, որպեսզի իր երեխաները “չզբաղվեն այն ամենով, ինչով ինքն է զբազվել նախկինում”: Հատկանշական է, որ Բեն Լադենը ցավով է ընդունել այն փաստը, որ սեպտեմբերի 11-ի դեպքերը  բացասաբար են անդրադարձել իր ընտանիքի անդամների վրա: Այժմ  դեռեւս հստակ հայտնի չէ, թե քանի երեխա է ունեցել թիվ մեկ ահաբեկիչը, իսկ ըստ որոշ տվյալների` նրանց թիվը 19 է:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ