10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Հոլիվուդում մրցանակներ ստանալու հերթը շներինն է /վիդեո/

Հոլիվուդում կայացել է շների համար նախատեսված “Golden Collar Award” մրցանակաբաշխությունը, հայտնում է “Associated Press”-ը:

Միջոցառումը կազմակերպված է եղել հոլիվուդյան կինոմրցանակների հանձման հանդիսավոր արարողությունների ոճով, միայն թե մարդկանց փոխարեն շներ են եղել:

Միջոցառման գլխավոր հերոսն է դարձել Ուգգի անունով շունը, որը խաղացել է “Արտիստ” ֆիլմում:  Նա արժանացել է “Լավագույն շուն-դերասան” մրցանակին` հաղթելով նույնիսկ դոբերման Բլեքիին, որը խաղացել է Մարտին Սկորսեզեի “Ժամանակի պահապանը” ֆիլմում: Նրա եւ մյուս շների փոխարեն մրցանակները ստացել են նրանց տերերը:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ մի քանի դերասաններ: Մարտին Սկորսեզեն ելույթ է ունեցել տեսագրությամբ: Միջոցառումը հեռարձակվել է “Hollywood Reporter”-ի կայքում: Միջոցառման կազմակերպիչները հույս ունեն, որ 2013-ին միջոցառումը կհեռարձակվի հեռուստատեսությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ