04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հյուսթոնի հուղարկավորությունը կհեռարձակվի ուղիղ եթերով /վիդեո/

Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 18-ին` երգչուհու հարազատ Նյու Ջերսիում: Հուղարկավորությանը կմասնակցեն միայն նրա մոտ հարազատները, այն կհեռարձակվի ուղիղ եթերով ինտերնետում, հաղորդում է “The Telegraph”-ը:

Երգչուհու հարազատները հրաժարվել են քաղաքացիական հոգեհանգիստ անցկացնել, որը ծրագրվում էր անցկացնել “Prudential Center” սպորտային դահլիճում: Հյուսթոնին հրաժեշտ կտան “Նոր Հույս” մկրտության եկեղեցում, որի երգչախմբում երեխա ժամանակ երգել է երգչուհին: Հոգեհանգստին կարող են մասնակցել միայն մոտ հարազատները, ընկերները եւ գործընկերները, որոնք հատուկ հրավեր են ստացել:

Երգչուհու ներկայացուցիչ Քրիսթեն Ֆոսթերը հայտնել է, որ արարողությունը կցուցադրվի “Leavestream” պորտալում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի մի քանի արբայնակային հեռուստաընկերություններով, որպեսզի երկրպագուները կարողանան հրաժեշտ տալ իրենց կուռքին:

Մահվան վկայականում նշվում է նաեւ, որ երգչուհուն կթաղեն “Ֆեյրվյու” Ուեսթֆիլդում` հոր գերեզմանի կողքին: Իր կյանքի ընթացքում  Հյուսթոնը բազմիցս նման ցանկություն է հայտնել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ